2023-05-24
Վիրավորում ստացածներն ատեստավորվելիս չեն հանձնի համապատասխան քննությունը. Ս. Պապիկյան
Այն անձինք, որոնք վիրավորվել են մարտական գործողությունների ժամանակ, և դա արձանագրված է համապատասխան ծառայության կողմից, ատեստավորման ժամանակ առողջության բերումով չեն հանձնի տվյալ քննությունը»,- հայտնել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ նրա՝ ով ձեռքի վիրավորում ունի, ու վարժությունը կապված է ձեռքի հետ, այն կհամարվի հանձնված. «Նրանք կհանձնեն մյուս քննությունները»։
Պապիկյանը նշեց, որ առողջական խնդիրներն արձանագրված են հիվանդության պատմության մեջ։
Նմանատիպ Նյութեր