Լրահոս 24/7
17.10.2023

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը

10 տարվա դադարից հետո Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը

Հոկտեմբերի 10-16-ը Երևանում անցկացվել է «Հայկի նետեր» նետաձգության միջազգային մրցաշարը, որին տարբեր տարիքային խմբերում Հայաստանից, Վրաստանից, Ղազախստանից և Արաբական Միացյալ էմիրություններից շուրջ 80 մարզիկ է մասնակցել:

Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ մրցաշարին հետևել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

«Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է 4 տարիքային խմբերում: Մինչև 12 տարեկան մարզիկները մասնակցել են 18 մետր, մինչև 16 տարեկան մարզիկները՝ 40 մետր, մինչև 20 տարեկան մարզիկները՝ 60 մետր, իսկ 21 տարեկանից բարձր մարզիկները՝ 70 մետր մրցաձևերում:

Մեծահասակաների 70 մետր մրցաձևում հաղթողի կոչմանն արժանացել է Վասիլ Շահնազարյանը, արծաթե մեդալակիր է դարձել վրացի Ջավա Մաշեշվիլին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ամիր Սանդուևը Ղազախստանից:

Աղջիկների անհատական պայքարում հաղթող է ճանաչվել Ղազախստանի ներկայացուցիչ Մաբինա Զոյիմավան, երկրորդ տեղը գրավել է Չիկո Բուտկարաձեն Վրաստանից, իսկ երրորդ տեղում Հայաստանի ներկայացուցիչ Արփի Վարդանյանն է:

Մեծահասակների շրջանում անցկացվել են նաև թիմային մրցումներ: 70 մետր մրցաձևի տղաների պայքարում հաղթողի կոչմանն արժանացել է «Երևան 1» թիմը, երկրորդ տեղը զբաղեցրել է «Երևան 2»-ը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ղազախստանի երկրորդ թիմը:

Աղջիկների պայքարում թիմային առաջին տեղը զբաղեցրել է հայ և վրացի մարզիկներից կազմված թիմը, երկրորդ և երրորդ տեղերը գրավել են Ղազախստանի առաջին և երկրորդ թիմերը համապատասխանաբար:

Հայաստանի նետաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Բորիս Վասիլյանի խոսքով՝ մրցաշարին Հայաստանի շուրջ 40 ներկայացուցիչ է մասնակցել. հայ մարզիկները հաջող մրցելույթներ են ունեցել և մրցանակային տեղեր զբաղեցրել, ինչը մարզչի գնահատմամբ՝ բավականին գոհացուցիչ է:

Ի դեպ, «Հայկի նետեր» միջազգային մրցաշարն անցկացվել է շուրջ 10 տարվա դադարից հետո:

«Սա մեր ավանդական մրցաշարերից է, բայց տասը տարի առաջ դադարեցրինք այն անցկացնել՝ մի շարք խնդիրների պատճառով: Ուրախ եմ, որ այս տարի հաջողվեց վերսկսել: Վստահ եմ՝ կշարունակենք ու տարեցտարի մրցաշարի աշխարհագրությունն ընդլայնելով՝ կունենանք ավելի մեծ թվով մասնակիցներ:

Արդեն իսկ հետաքրքրությունը մեծ է»,- նշում է Բորիս Վասիլյանը: Հայաստանում նետաձգությամբ զբաղվող շուրջ 80 երեխաներ կան, որոնք մարզումներն իրականացնում են Երևանում, Գյումրիում և Աշտարակում: Հավաքականի գլխավոր մարզչի խոսքով՝ առաջիկայում ևս մեկ մրցաշար կանցկացվի՝ արդեն տեղացի մարզիկների մասնակցությամբ:

Նշենք նաև, որ Հայաստանի նետաձգության հավաքականը նոյեմբերին, ամենայն հավանականությամբ, միջազգային մրցաշարի կմասնակցի Տաջիկստանում, իսկ դեկտեմբերին՝ Ռուսաստանում:

Լրահոս
Իվանիշվիլին կարծում է, որ մարդկանց կաշառելը նրանց աջակցությունը ստանալու միակ միջոցն է. Սաակաշվիլի
19:52
Իվանիշվիլին կարծում է, որ մարդկանց կաշառելը նրանց աջակցությունը ստանալու միակ միջոցն է. Սաակաշվիլի
ՊՊԾ պետին ու տեղակալներին իրավունք կտրվի ֆիզիկական ուժ գործադրելու
18:51
ՊՊԾ պետին ու տեղակալներին իրավունք կտրվի ֆիզիկական ուժ գործադրելու
100-ամյա Ջիմի Քարթերը վաղաժամ քվեարկել է
18:50
100-ամյա Ջիմի Քարթերը վաղաժամ քվեարկել է
Հավաքագրվել են ավտոճանապարհների ծածկի վիճակի տվյալներ
18:38
Հավաքագրվել են ավտոճանապարհների ծածկի վիճակի տվյալներ
Հեղուկ գազը 15 լիտրի անվան տակ իրականում 9.9 լիտր էին լիցքավորել
18:36
Հեղուկ գազը 15 լիտրի անվան տակ իրականում 9.9 լիտր էին լիցքավորել
Բայրամովը մեկնել է Թուրքիա
18:35
Բայրամովը մեկնել է Թուրքիա
Հանձնաժողովում քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը
17:42
Հանձնաժողովում քննարկվել է ՀՌՀ անդամի թափուր պաշտոնի համար թեկնածուի առաջադրման հարցը
Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի
17:41
Ճամբարակ համայնքում մշակութային կենտրոն կստեղծվի
ՊՊԾ պետն ու տեղակալները ևս զենք կկրեն
17:40
ՊՊԾ պետն ու տեղակալները ևս զենք կկրեն
Ստուգում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին տեղեկությունը
17:39
Ստուգում են ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին տեղեկությունը
Սպիտակում նոր բժշկական կենտրոնի շենք կկառուցվի
17:15
Սպիտակում նոր բժշկական կենտրոնի շենք կկառուցվի
ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախագծերը դրական եզրակացություն են ստացել
17:11
ԱԺ պաշտպանության հանձնաժողովում քննարկվող նախագծերը դրական եզրակացություն են ստացել
Մոնտելան «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավակնորդների ցանկում է
17:09
Մոնտելան «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու հավակնորդների ցանկում է
Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը
16:55
Կառավարությունն ավելի քան 3 մլրդ դրամ է հատկացրել ՀՀ ճանապարհային ցանցի արդիականացման ապահովմանը
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին
16:53
Հայաստանը կմասնակցի Փարիզում կայանալիք «Sial 2024» սննդի և խմիչքի միջազգային ցուցահանդեսին