2024-07-01
Գազայում զոհերի թիվն ավելացել է
2023 թվականի հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում առնվազն 37 900 մարդ է զոհվել, 87 060-ը՝ վիրավորվել։ Այս մասին ասվում է անկլավի առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է իր Telegram ալիքում։
Գերատեսչության տվյալներով՝ միայն վերջին 24 ժամվա ընթացքում անկլավում գտնվող բժշկական հաստատություններ է տեղափոխվել ռազմական գործողությունների հետևանքով ավելի քան 90 վիրավոր, ինչպես նաև առնվազն 23 զոհվածների մարմին։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտությունից տուժածների բազմաթիվ դիեր դեռևս գտնվում են գնդակոծության ժամանակ ավերված շենքերի փլատակներում։
Նմանատիպ Նյութեր