2024-07-10
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը
Ֆասթ Բանկի աջակցությամբ «Մետրո» թատրոնում կայացել է «Հեղինակային երգի» միջազգային փառատոնի նախընտրական փուլը: Ելույթ են ունեցել 60 հայտերից ընտրված 27 հեղինակ-կատարողներ:
Մասնագիտական ժյուրին՝ երգահան Էդուարդ Զորիկյանի գլխավորությամբ, ընտրել է տասը լավագույններին:
«Շնորհակալությունս պետք է հայտնեմ Ֆասթ Բանկին: Շնորհիվ այդ աջակցության՝ մենք այսօր հնարավորություն ունենք երիտասարդությանն ինտեգրելու, հնարավորություն ունենք ժանրի գործունեությունը զարգացնելու փառատոնային ձևաչափի մեջ: Այդ աջակցության շնորհիվ է, որ երիտասարդները հնարավորություն են ստանում ավագ սերնդի հետ այդ խաչմերուկը ձևավորել, ստեղծագործական կյանք ունենալ և այդ ընթացքը ստանալ հենց այս փառատոնի շրջանակներում», – նշել է «Բարդերի» ակումբի հիմնադիր, երգահան Վախթանգ Հարությունյանը։
Հավելենք, որ հուլիսի 19-ից 21-ը Սևանում տեղի կունենա հեղինակային երգի «Հուսո առագաստ -2024» միջազգային փառատոնը: Փառատոնային եռօրյա համերգային ծրագրի շրջանակներում կլինեն նաև հյուրեր այլ երկրներից: Ֆասթ Բանկն արդեն երկրորդ տարին է, ինչ փառատոնի գլխավոր հովանավորն է:
Բադալյանների ընտանիքին պատկանող ընկերությունների խմբի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է աջակցությունը Հայաստանի մշակութային նախագծերին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ Նյութեր
Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով
Ֆասթեքսն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին․ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր
Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով