2024-07-18
Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակն է տարել Բուդապեշտի մրցաշարում
Աշխարհի 75-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Բուդապեշտի ATP-250 շարքի մրցաշարի երրորդ փուլ։
Երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին 2-6, 7-5, 6-1 հաշվով առավելության է հասել Ռեբեկա Մաշարովայի (Իսպանիա, 117-րդ ռակետ) նկատմամբ։
Քառորդ եզրափակչում 21-ամյա Ավանեսյանը մրցելու է Աննա Կարոլինա Շմիդլովա (Սլովակիա, 79-րդ ռակետ) – Սառա Սորիբես-Տորմո (Իսպանիա, 59-րդ ռակետ) դիմակայության հաղթողի դեմ։
Նմանատիպ Նյութեր