2024-07-26
Օրիգինալ լուծում՝ բաժակի ընտրության հարցում
Ինչպես գիտեք՝ գինու յուրաքանչյուր տեսակ պետք է խմել իրեն հատուկ բաժակով, որը լավագույնս բացահայտում է խմիչքի բույրն ու համը։ Դիզայներ Ստեֆան Բուրլակուն օրիգինալ լուծում է առաջարկել՝ Doublet բաժակներ, որոնք հարմար են տարբեր տեսակի գինիների համար։
Բաժակները շատ էլեգանտ տեսք ունեն, պատրաստված են ապակուց և չունեն կարեր։ Անոթի մի կողմը նախատեսված է շարդոնեի համար (160 մլ), մյուս կողմը՝ շամպայնի համար (180 մլ)։ Հիանալի լուծում է ինչպես տարածք խնայելու տեսանկյունից, այնպես էլ որպես օրիգինալ և տպավորիչ սպասքի պարագա։
Նմանատիպ Նյութեր
Fastex-ն Օլիմպիական խաղերի մրցանակակիրներին և նրանց ներկայացուցիչներին պարգևատրել է 290 000 FTN-ով
Ֆասթեքսն աջակցում է WCIT 2024/DigiTec-ին․ ստորագրվել է փոխըմբռման հուշագիր
Ֆասթ Բանկն ամփոփել է 2024-ի առաջին կիսամյակը դրական ցուցանիշներով