X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Համակարգում 3000 նոր ուսուցիչ է գրանցվել. նախարար

«Նախորդ տարի համակարգում գրանցել ենք ավելի քան 3000 նոր ուսուցիչ, և սա, առաջին հերթին, շնորհիվ այն քաղաքականության, որ մի քանի տարի հետևողականորեն վարվում է ոլորտում». հայտարարել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նրա խոսքով՝ նոր ուսուցիչների կեսից ավելին գրանցվել է գյուղական դպրոցներում.

«Մենք գյուղական դպրոցներում նախորդ տարվա սեպտեմբերից ներդրել ենք հավելավճարի նոր կարգ, որը վերաբերում է բոլոր առարկաների բոլոր ուսուցիչներին»,- ասել է նա։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ նոր ուսուցիչների շուրջ 16%-ը տղամարդիկ են, ինչն Անդրեասյանն ուրախալի է համարում։ Հայաստանյան դպրոցներում աշխատանքի է անցել նաև ԼՂ-ից տեղահանված ավելի քան 500 ուսուցիչ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս