X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները և «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելել են Արարատի մարզի Մոշաղբյուրի Սբ Կարապետ և Լանջանիստի Սպիտակ վանք հուշարձաններ։

Մոշաղբյուրի Սբ Կարապետ եկեղեցին նորոգվում է բարերարի միջոցներով. ամբողջությամբ փոխվում են տանիքածածկերը, ամրակայվում են վնասված հատվածները։

Ըստ նախագծի՝ վերականգնվելու են նաև տապանատունը և զանգակատունը։ Տեղում քննարկվել են նախագծային փոփոխությունների հետ կապված հարցեր՝ դրանք շուտափույթ լիազոր մարմնի հետ համաձայնեցնելու պայմանավորվածությամբ։

Լանջանիստի Սպիտակ վանքում մեծածավալ պեղման աշխատանքներ են իրականացվում Մասյացոտն թեմի պատվիրակությամբ։

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբն արդեն հայտնաբերել է նոր եկեղեցի, գավիթ, արձանագիր խաչքարեր և բազմաթիվ տապանաքարեր։

Պեղման աշխատանքների արդյունքում կազմվելու են տարածքի հուշարձանների նորոգման, ամրակայման և վերականգնման գիտանախագծային փաստաթղթերը և ներկայացվեն լիազոր մարմնի համաձայնեցմանը։ Ավելի վաղ նախարարության գիտամեթոդական խորհուրդը վերադարձրել էր վերականգնման նախագիծը՝ մեծածավալ պեղումների անհրաժեշտության նախապայմանով։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս