X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՀՀ դեսպանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարարի հետ

Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։

Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն. Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում:

«Պրն. Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը», – հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրել երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը՝ ոլորտային համագործակցության խթանման նպատակով։

«Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ», – եզրափակել է դեսպանությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս