X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ԱԽ քարտուղար․ «Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը 96%-ից իջել է 10-ի»

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունը բազմազանեցումն է՝ թե տնտեսության, թե ռազմական ոլորտներում, որպեսզի այն խնդիրները, որ եղել են 2021թ․ պատերազմի ընթացքում ու դրանից հետո, կառավարելի դառնան։

Նրա խոսքով՝ առաջ ՌԴ հետ ռազմատեխնիկական համագործակցությունն 96%-ից ավել է եղել, հիմա այն նվազել է մինչև 10%-ի։ Ըստ Գրիգորյանի՝ 3-4 նոր կարևոր գործընկերներ կան ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում․ «Մենք նպատակ ունենք, որ ռազմատեխնիկական արտադրության մոտ 25-30%-ը լինի Հայաստանի ներսում»․ ասել է նա՝ հավելելով որ այս պահին ռազմավարական նպատակն է՝ ունենալ չորս-հինգ գործընկեր, որոնց հետ համագործակցությունը չի գերազանցի 20%-ը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս