X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Եվրասիական տարածքի ադրբեջանական «բանտը». Աթանեսյան

Հուլիսի 1-ին Ադրբեջանի կառավարությունը եւս երեք ամսով, այսինքն՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, երկարաձգել է այսպես կոչված «հատուկ կարանտինային ռեժիմը»: Դա նշանակում է, որ հարեւան պետությունների, նույնիսկ Նախիջեւանի հատվածում Թուրքիայի հետ սահմանները մնում են փակ: Նման որոշում Բաքվում կայացել է թագավարակի տարածումը կանխելու հիմնավորմամբ: Բայց աշխարհի բոլոր երկրները վաղուց բացել են սահմանները, իսկ Ադրբեջանը մնում է եվրասիական տարածքի «բանտը»: Քաղաքացիները զրկված են ցամաքային ճանապարհով հատել սահմանը եւ այցելել հարեւան երկրներ: Լուրջ խնդիրներ են առաջանում հատկապես Վրաստան եւ Իրան այցելությունների հետ: Ադրբեջանցիների մեծ մասը նախկինում առողջության հետ կապված խնդրները լուծում էին Իրանում, որտեղ բժշկական սպասարկումն ավելի որակյալ եւ էժան է, իսկ Վրաստանը գնումների էժան շուկա էր ապահովում: Փակ սահմաններն, ինչպես ադրբեջանցի անկախ փորձագետներն են համոզված, ծառայում է մեծածախ առեւտրով զբաղվող մի քանի խոշոր ընկերությունների շահերին: Նրանք փոխկապակցված են կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Վերջին օրերին խոսակցություններ են տարածքվել, որ Կլիմայի հարցերով խորհրդաժողովին ընդառաջ սահմանները կարող են բացվել: Կառավարության մամուլի ծառայությունից այդ լուրերը չեն հաստատել: Սեպտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը նրա հորդորել է հարգել մարդու իրավունքների բնագավառում ստանձնած միջազգային պարտավորությունները: Մարդու հիմնարար իրավունք է նաեւ ազատ տեղաշարժը, որ Ադրբեջանում հինգերորդ տարին է՝ չի ապահովվում:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս