X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Կուրսկի ռազմաճակատում էթնիկ ադրբեջանցի է սպանվել. Աթանեսյան

Ուկրաինական պատերազմում ո՞ր կողմին է աջակցում Ադրբեջանը․ Վերջին օրերին ադրբեջանական մամուլը երկրորդ անգամ է անդրադառնում Ռուսաստանում ադրբեջանցիների «հարկադիր հավաքագրման եւ ուկրաինական պատերազմի ճակատ ուղարկելու» թեմային: «Թուրան» գործակալությանն այդ հարցով դիմել են Կուրսկի մարզում սպանված Հիքմեթ Աղաեւի հարազատները եւ պատմել, որ նա Աստարայի շրջանի Մոլլայաթա գյուղից Ռուսաստան մշտական բնակության է տեղափոխվել տասը տարի առաջ: Աղաեւը հաստատվել է Տուլայի մարզի Նովոկոսկովսկ քաղաքում, ստացել նախ կեցության իրավունք, ապա եւ՝ ՌԴ քաղաքացիություն: Ինչո՞վ է զբաղվել 29-ամյա Աղաեւը՝ մանրամասնություններ հայտնի չեն: Հարազատները պատմել են, որ նրան «հարկադրաբար հավաքագրել են մեկ տարի երեք ամիս առաջ եւ անմիջապես ուղարկել ռազմաճակատի առաջին գիծ»: Մարտական գործողություններից մեկի ժամանակ Աղաեւը «ծնար վիրավորվել է, բայց նրան չեն զորացրել»: Աղաեւը, ինչպես հարազատներն են պատմում, զինվորական ծառայության է հավաքագրվել, երբ «գործնական հարցով դիմել է պետական իշխանության մարմնին»: Տեղեկություններ կան, որ Ռուսաստանում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կամ այլ՝ օրենքով սահմանված գործարք կնքելիս դիմողին «առաջարկում են» ՊՆ հետ պայմանագիր ստորագրել եւ առնվազն վեց ամսյա ժամկետով ծառայության անցնել: Երեւում է, ադրբեջանցիների «հարկադիր հավաքագրման» դեպքերը հանրային քննարկումների առարկա են դարձել, եւ Բաքվի իշխանությունները փորձում են կրքերի բորբոքումը կանխել: Հատկանշանական է, որ նման տեղեկությունները տարածվում են ՌԴ նախագահ Պուտինի Բաքու այցից հետո: Տպավորություն է, որ այդ ընթացքում քննարկվել է նաեւ Ռուսաստանին Ադրբեջանի աջակցության թեման, ինչը, բնականաբար, հանրությունը բացասաբար է ընդունել: Ավելի վաղ ադրբեջանական քարոզչությունն աշխատում էր Ուկրաինայում ապրող ադրբեջանցիների «հերոսությունները» ներկայացնելու տեղեկատվական մատրիցայով:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս