X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Եթե ես չհաղթեմ, կարծում եմ, որ Իսրայելը կդադարի գոյություն ունենալ. Թրամփ

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը Իսրայելաամերիկյան խորհրդի գագաթնաժողովում ասել է, որ եթե հրեա ընտրողները քվեարկեն իր հակառակորդ Քամալա Հարիսի օգտին, Իսրայելը կկործանվի։

Հանրապետականը նաև խոստացել է արգելել որոշ մահմեդական երկրներից, այդ թվում՝ Գազայի հատվածից մարդկանց մուտքն ԱՄՆ։

Թրամփի խոսքերը մեջբերում է Bloomberg-ը։ Միաժամանակ, նախագահի թեկնածուն Իսրայել պետության գոյությունը կապել է առաջիկա ընտրությունների արդյունքների հետ.

«Եթե ես չհաղթեմ, կարծում եմ, որ Իսրայելը կդադարի գոյություն ունենալ»։

Ըստ Bloomberg-ի՝ չնայած Թրամփի՝ հրեաներին և Իսրայելին աջակցելու մասին հայտարարություններին, գրանցված հրեա ընտրողների միայն 34%-ն է աջակցում նրան, մինչդեռ Քամալա Հարիսին՝ 65%-ը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս