X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Հացահատիկի 90%-ը ՀՀ է գալիս ՌԴ-ից. միգուցե, կապ հաստատեք ՌԴ-ի հետ. Զախարովա

«Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից». ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց թեմատիկ համաժողովին.

«Այդ հավաքների մասնակիցները պետք է իրենց գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Նախ, պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,-ասել է Զախարովան։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս