X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ՀՀ-ի տղամարդկանց հավաքականը նահանջեց․ շախմատի Համաշխարհային Օլիմպիադա

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականը Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտին մոտեցող Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 8-րդ տուրում 1,5-2,5 հաշվով պարտվել է Հունգարիայի թիմին:

Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով և Շանթ Սարգսյանը` սպիտակներով, ոչ-ոքիներ են գրանցել: Ռոբերտ Հովհաննիսյանը սպիտակներով պարտվել է Բենջամին Գլեդուրա Ուոնին:

Սա Հայաստանի հավաքականի երկրորդ պարտությունն է, Արման Փաշիկյանի գլխավորած թիմը նույն հաշվով պարտվել էր նաև Չինաստանի թիմին:

Հայաստանի հավաքականը 12 միավորով բաժանում է 7-19-րդ տեղերը, լրացուցիչ գործակիցներով 14-րդն է։

Համաշխարհային Օլիմպիադայի ավարտին մնացել է երեք տուր: Այսօր մեր հավաքականը կմրցի Գերմանիայի ընտրանու հետ։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս