X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

ԵՄ-ը Վրաստանին կարող է զրկել առանց վիզային ռեժիմից

Եվրամիությունը զգուշացում է արել Վրաստանին. գրում է Politico-ն։

«Վրաստանը կարող է զրկվել առանց վիզային ռեժիմից։ Դա կլինի արձագանք Վրաստանի իշխանությունների հակաժողովրդավարական գործողություններին և պաշտոնական Թբիլիսիի հակաարևմտյան հռետորաբանությանը»,-նշում է թերթը։

Politico-ին տված հարցազրույցում ԵՄ ներկայացուցիչը նշել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները, եթե իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շարունակի իր ավտորիտար հետագիծը։

«Գնահատականն, իհարկե, կտրվի Շենգենյան գոտու ներքին անվտանգությանը վտանգ ներկայացնող իրադարձությունների զարգացման, ինչպես նաև Վրաստանում ժողովրդավարության հետագա անկման դեպքում։ Հաստատումը, որ Բրյուսելը դիտարկում է այդ միջոցները, հայտնվել է այն բանից հետո, երբ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ վիզային համաձայնագրի ցանկացած փոփոխություն էժանագին շանտաժ կլինի»,-նշում է թերթը։

Ավելի վաղ ԱՄՆ-ն պատժամիջոցներ էր սահմանել «Վրացական երազանք» կուսակցության առաջատար գործիչների դեմ՝ «ռուսական օրենքի» ընդունումից հետո։

Բացի այդ, օրերս իշխող կուսակցությունն ընդունել է Ռուսաստանի կողմից աջակցվող օրենքը, որն արգելում է ԼԳԲՏ քարոզչությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս