X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«Այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր է». Տիգրան Ավինյան 

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ մետրոպոլիտենի փորձը ցույց է տալիս, որ որոշակի սահմանափակումներով, այնուամենայնիվ, միասնական տոմսային համակարգին անցում կատարելու համար որոշակի միջանկյալ սահմանափակումներ պետք է մտնեն նաև ավտոբուսում և տրոլեյբուսում։

Նրա խոսքով՝ 1% կամ դրանից ցածր թվերը բացարձակ չեն բավարարում, եթե հունվարի 1-ից ամբողջությամբ անցնում ենք նոր համակարգի.

«Ես խնդրում եմ հունվարի 1-ին պատրաստ լինել, որովհետև այսօրվա թվերով նոր համակարգին ամբողջապես անցնելը շատ վտանգավոր  է։ Պարոն Գրիգորյան, խնդրում եմ միասին քննարկեք՝ ինչպես եք անում, որ այս թվերը կտրուկ սկսեն աճել»։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս