X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

«Տարբեր լոբբիների օգտագործումը չի նպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթ է ունեցել Նյու Յորքում թուրք-ամերիկյան ազգային ղեկավար կոմիտեի կազմակերպած ճաշկերույթի ժամանակ.

«Դուք բոլորից լավ գիտեք՝ ինչ անհարմարություններ են առաջացել թուրք-ամերիկյան հանրության շրջանում։ Պետք է զգոն լինենք այն մտածելակերպի նկատմամբ, որը փորձում է թունավորել մեր երեխաների և երիտասարդների միտքը՝ դպրոցական ծրագրերը լցնելով անհիմն զրպարտություններով: Ձեր միասնությունն ու համակարգումն ամերիկացի քաղաքական գործիչներին թույլ կտան իմանալ պատմական ճշմարտությունը։ Հարցերի քաղաքական օգտագործումը, որոնցով պետք է զբաղվեն պատմաբանները, և տարբեր լոբբիների օգտագործումը չեն նպաստի ո՛չ թուրք-ամերիկյան, ո՛չ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված մեր ջանքերին»,-ասել է Էրդողանը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս