X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Գերմանիայի դեսպանն այցելել է Իջևանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելություն

ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակության անդամներն օրերս այցելել են Իջևանում տեղակայված Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելություն: Այս մասին նշված է առաքելության X-ի միկրոբլոգում տարածած գրառման մեջ։

«Պատիվ էր Իջևանում նախորդ շաբաթ հյուրընկալել Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշին, Գերմանիայի խորհրդարանի և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի պատվիրակությանն», – իր գրառման մեջ նշել է ԵՄ դիտորդական առաքելությունը՝ հավելելով, որ կողմերի միջև տեղի է ունեցել արդյունավետ քննարկում՝ կապված սահմանազատման վերջին գործընթացի և տեղում՝ առաքելության արժեքավոր աշխատանքի վերաբերյալ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս