X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ադրբեջանում քաղբանտարկյալների թիվը հասել է 319-ի

Սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի քաղբանտարկյալների ազատության միությունը հրապարակել է քաղբանտարկյալների թարմացված ցուցակը, որում ներառված է 319 մարդ։

Ցուցակը կազմել են Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրեն Լեյլա Յունուսը և քաղբանտարկյալների մոնիթորինգի կենտրոնի ղեկավար Էլշան Հասանովը։

Հասանովը Turan-ին հայտնել է, որ նախորդ ցուցակից դուրս է մնացել «հավատացյալներ» կատեգորիայից երկու մարդ՝ Ալիկ Ասլանովը և Էլշան Աբասովը։ Միաժամանակ ցուցակը համալրվել է 18 նոր քաղբանտարկյալով։

Հասանովի խոսքով՝ ցուցակում ներառված 319 քաղբանտարկյալը դասակարգված է 10 խմբի, հայտնվել է ևս երկու նոր խումբ՝ «Ազգային փոքրամասնությունները» և «Հակապատերազմական ակտիվիստները»:

Առաջին խմբում են ներառվել թալիշ ժողովրդի երկու ներկայացուցիչներ՝ բլոգեր Ասլան Գուրբանովը և Ռուսլան Վահաբովը։

«Լրագրողներ և բլոգերներ» խմբում ընդգրկված է 18 անձ, «Իրավապաշտպաններում»՝ 3, «Ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների անդամներում»՝ 30: 5 հոգի կա «Գերմանիայից արտաքսված քաղաքական գաղթականներ» խմբում, 7-ը՝ «Թարթառի գործով դատապարտվածներում», 13-ը՝ «Գյանջայի գործով դատապարտվածներում», ևս 11-ը՝ «Ցմահ ազատազրկվածներում»։

«Հավատացյալների» խումբը դարձյալ ամենամեծն է՝ 227 քաղբանտարկյալ:

Ադրբեջանի իշխանությունները հերքում են երկրում քաղբանտարկյալների առկայությունը։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս