X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Ընտրություններում պարտության դեպքում Թրամփը նորից չի առաջադրվի

ԱՄՆ հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե պարտվի նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում, ապա այլևս չի առաջադրվի այդ պաշտոնի համար։ Այս մասին նա հայտնել է Շերիլ Աթկինսոնի Full Measure հաղորդման ժամանակ։

Հաղորդավարուհին 78-ամյա նախկին նախագահին հարցրել է՝ արդյոք նա չորս տարուց նորից կպայքարի Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի համար, եթե երրորդ ընտրապայքարում հաջողության չհասնի։

«Ոչ։ Կարծում եմ՝ սա կլինի վերջինը…. Հուսանք, որ մենք հաջողության կհասնենք», – ասել է Թրամփը։

Դոնալդ Թրամփը և դեմոկրատների թեկնածու Քամալա Հարիսը գրեթե հավասար շանսեր ունեն հաղթելու։

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս