X
Մենք սոց. ցանցերում

Լրահոս 24/7

Հաագայի դատարանը քննում է 2016թ. ընդդեմ ՌԴ-ի Ուկրաինայի հայցը

Ղրիմի Ռուսաստանին «միավորվելուց» հետո Ուկրաինան զրկվել է Սեւ եւ Ազովի ծովերի տարածքային ջրերի մի զգալի մասից, ինչպես նաեւ Կերչի նեղուցում նավարկության հնարավորությունից:

Սեպտեմբերի 23-ին Հաագայի դատարանն սկսել է ընդդեմ ՌԴ-ի Ուկրաինայի հայցի շուրջ լսումները: Միջազգային իրավունքը Ղրիմի թերակղզին, Դոնբասը եւ մյուս «վիճելի» տարածքները ճանաչում է Ուկրաինայի իրավազորության ներքո:

ՌԴ ներկայացուցիչ, ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Գենադի Կուզմինը դատարանին առաջարկել է ամբողջությամբ մերժել Ուկրաինայի հայցը, քանի որ Ղրիմում «անցկացվել է հանրաքվե եւ թերակզղզին միավորվել է Ռուսաստանին»:

Աշխարհի ոչ մի երկիր, այդ թվում՝ նախկին խորհրդային հանրապետությունները, Ղրիմը չի ճանաչել Ռուսաստանի մաս, միջազգային իրավունքի առումով թերակղզին ճանաչվում է Ռուսաստանի կողմից օկուպացված, ուստի եւ նրա ափամերձ ջրային տարածքները նույնպես պատկանում են Ուկրաինային:

Իրավական առումով Հաագայի դատարանը կարող է «տարածքային վեճը» լուծել հօգուտ Ուկրաինայի:

Արտառոց է, թե դատարանն ինչու՞ հայցը վարույթ է ընդունում ութ տարի հետո: Նման ուշացումն արդյոք քաղաքական չէ՞: Իսկ ի՞նչ երաշխիք, որ քաղաքական նպատակահարմարությունն այս անգամ էլ վեճի լուծման վրա չի ազդի:

Թիվ 1 սյունակ, Վահրամ Աթանեսյան

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս