X
Մենք սոց. ցանցերում

Facebook

«Պարոնայք թալանչինե՛ր, արիություն ունեցեք «վճարել» ձեր իսկ փրկագինը». Դանիել Երաժիշտ

 

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դանիել Երաժիշտը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ՓՐԿԱԳԻՆ.
Առնետը թակարդից պրծնելու համար կրծում-պոկում է իր ԹԱԹԻԿԸ և ազատվում: Գողը վերադարձնում է գողոնը և ազատվում: Իսկ մեր ԹԱԼԱՆՉԻՆԵՐԸ գերադասում են մնալ բանտում, բայց չվերադարձնել թալանածը: Կարելի է պատկերացնել, թե որքան են թալանել, որ գողոնը իրենց ազատությունից, պատվից, ընտանիքից, իրենց կյանքից, ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ԹԱՆԿ են համարում:
Իմաստունն ասում է. «Եթե փող ես կորցնում, մեծ բան չես կորցնում: Եթե պատիվդ ես կորցնում, մեծ բան ես կորցնում, իսկ եթե արիությունդ ես կորցնում՝ ամեն ինչ կորսված է»: Պարոնայք, ԹԱԼԱՆՉԻՆԵՐ, արիություն ունեցեք, վերադարձնել այն, ինչը ժողովրդինն է, «վճարեք» ձեր իսկ փրկագինը, գուցե դրանով վերադարձնեք ձեր ԿՈՐՑՐԱԾԸ»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս