2020-02-07
Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը՝ Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ. ԱՆ նախարար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Մոլեգնում է հերթական անհեթեթ խուճապը…
Խոզի գրիպ, թռչնի գրիպ, դինոզավրի գրիպ…
Երկրում այս պահին կա սեզոնին բնորոշ սուր-շնչական վարակներով հիվանդացություն, որոնցից մի մասը պայմանավորված է գրիպի վիրուսի տարբեր ենթատեսակներով։
Սեզոնային գրիպից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, ինչպես նաև ՍՇՎ-ներով մարդկանց հետ կոնտակտի բացակայությունը, անձնական հիգիենայի պահպանումը։
Խուճապաշիջման կոմիտեի մամուլի ծառայություն
Հ.Գ. հետևեք առողջապահության նախարարության պաշտոնական լրահոսին
Նմանատիպ Նյութեր