Թուրքիան փակել է սահմանն Ադրբեջանի հետ
Թուրքիան որոշում է կայացրել որպես կորոնավիրուսի վտանգից պաշտպանվելու հավելյալ միջոց փակել սահմանն Ադրբեջանի հետ: Փակվել է Նախիջևան-Դիլուջու հսկիչ անցակետը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Իրանի հետ սահմանը փակել են Իրաքը, Պակիստանը, Թուրքիան, Վրաստանը, Աֆղանստանը և Հայաստանը: