2020-06-05
ՊՎԾ–ն ստուգումներ է իրականացնում ՊԵԿ–ում
NEWS.am-ի տեղեկություններով՝ արդեն երկու շաբաթ ՊՎԾ–ն ուսումնասիրություններ է իրականացնում Պետեկամուտների կոմիտեում։
Տեղեկությունը NEWS.am–ի հետ զրույցում հաստատել է ՊՎԾ մամուլի խոսնակ Սեդա Աղբալյանը։
Նա հայտնել է, որ ՊՎԾ մոնիթորինգի վարչությունը ՊԵԿ–ում որոշակի ռիսկեր է վերհանել և մայիսի 12–ից ստուգումներ է սկսել այնտեղ։
«Ուսումնասիրությունները մեծածավալ են, և դեռ վաղ է խոսել դրանց ավարտի մասին»,– ասաց նա։
Լրատվականը կապ է հաստատել Դավիթ Անանյանի հետ, և հարցին՝ արդյոք իր հրաժարականը կապ ունի ՊՎԾ ստուգումների հետ, նա պատասխանել է. «Իհարկե, ոչ»։
Նմանատիպ Նյութեր