X
Մենք սոց. ցանցերում

Facebook

Ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում վերջիններս պարտավոր են կիրառել համաչափ ուժ. Մանե Գևորգյան

 

Ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում վերջիններս պարտավոր են կիրառել համաչափ ուժ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ՀՀ վարչապետի խոսնակ Մանե Գեւորգյանը:

Հիեցնենք՝ այսօր համացանցում հրապարակվեց տեսանյութ, որը մեծ աղմուկ առաջացրեց: Դրանում երեւում է՝ ինչպես են մի խումբ ոստիկաններ ուժի կիրառմամբ բերման ենթարկում մի քաղաքացու: Վերջինս նշում էր, որ ինքը ինքնուրույն էլ կարող է գնալ, պետք չէ ուժ կիրառել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հետ զրույցում ասացին, որ քաղաքացին բերման է ենթարկվել՝ ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար:

Մանե Գեւորգյանի գրառումը՝ ստորեւ.

«Սիրելի հայրենակիցներ, հարգելի լրագրողներ, Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը շարունակում են մնալ մտահոգիչ։ Որպես իրավապահ մարմին՝ ՀՀ ոստիկանությունը պարտավոր է հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը։ Բոլոր այն քաղաքացիները, ովքեր չեն պահպանում դրանք, վտանգում են ոչ միայն իրենց, այլ նաև այլոց կյանքն ու առողջությունը։ Նման դեպքերում ոստիկանությունը պարտավոր է նախ հորդորել պահպանել կանոնները, իսկ ոստիկանների պահանջի նկատմամբ ակնհայտ արհամարհանքի դեպքում նաև կիրառել համաչափ ուժ։ Վարչապետն արդեն իսկ պահանջել է ոստիկանությունից կոշտ գտնվել իրենց պահանջը արհամարհող քաղաքացիների նկատմամբ։ Նման դեպքերում ոստիկանությունն իրավունք ունի գործել կտրուկ և չոր։ Խուսափելու համար նման սցենարից, կոչ ենք անում ենթարկվել հակահամաճարակային կանոններին և ոստիկանների պահանջներին»:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս