2020-06-05
«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» դատի է տվել Տիգրան Ուրիխանյանին
«Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամը» դատի է տվել ՀՀ Ազգային ժողովի նախկին ԲՀԿ-ական, այժմ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հիմնադրամը պահանջում է պարտավորեցնել պատգամավորին զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել եւ փոխհատուցում վճարել։
Հայցը ներկայացվել է հունիսի 2-ին, մակագրվել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանին։
Նմանատիպ Նյութեր