2019-06-17
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ հունիսի 21-ին տեղի կունենա «Գործարա» Բիզնեսի զարգացման հարթակի անդրանիկ միջոցառումը
«Գործարա» Բիզնեսի զարգացման հարթակը հիմնադրվել է Հայաստանի ՓՄՁ Զարգացման ազգային կենտրոնի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ֆինանսավորվող «Գործարարության աջակցման գրասենյակ»-ի, «Բի Էս Սի» Բիզնեսի Աջակցման Կենտրոնի (BSC), «Մակիչյան Քընսալթինգ»-ի, ոլորտի փորձագետ Նարեկ Ալեքսանյանի և մի շարք այլ կառույցների ու մասնագետների նախաձեռնությամբ: Այն նախատեսված է ներկա և ապագա գործարարների համար, ովքեր պատրաստ են իրենց ներդրումով, փորձով, գիտելիքներով և խորհրդատվությամբ օգնել Հայաստանի բիզնեսի զարգացմանը։
Ավելին՝ mineconomy.am
Նմանատիպ Նյութեր