X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Արդարադատության նախարարը լավ լուր է հայտնել սփյուռքի մեր հայրենակիցների համար

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել.  

«Հայաստանում և սփյուռքում բնակվող սիրելի՛ հայրենակիցներ, 

 Ընտանեկան կարգավիճակի մասին տեղեկանքը կամ, ինչպես հաճախ ասում ենք, ամուսնության բացակայության մասին տեղեկանքը, որը հիմնականում ահրաժեշտ է Հայաստանի տարածքից դուրս ամուսնություն գրանցելու համար, այսուհետ կարող եք ստանալ նաև էլեկտրոնային տարբերակով։ 

Արդարադատության նախարարությունը գործարկել է e-services.moj.am հարթակ, որի արդյունքում այսուհետ հարկավոր չէ այցելել նախարարություն, իսկ արտասահմանում գտնվելու դեպքում՝ հյուպատոսություն, կամ լիազորագիր և հայտարարություն ուղարկել տեղեկանքը ստանալու համար։ Հարթակից օգտվելու մանրամասներին կարող եք ծանոթանալ տեսանյութից, իսկ ես խոստանում եմ, որ Արդարադատության նախարարությունը շարունակելու է թվային լուծումների միջոցով մեր հայրենակիցների կյանքը հեշտացնելուն ուղղված աշխատանքները»։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս