2020-07-09
Հայտնի ֆիլմերը 2 բառով․ նոր ֆլեշմոբ
Ֆիլմերի նկարագրությունները նույնիսկ կարելի դասել որպես առանձին գրական ժանր։ Համաձայնեք, որ կարդալով անհետաքրքիր նկարագրություն ֆիլմը դիտելու ցանկությունը նվազում է։ Համացանցում մեկնարկել է նոր ֆլեշմոբ։ Ֆեյսբուքի ու թվիթերի օգտատերերը հնարավորինս կարճ 1-2 նախադասությամբ, պարզ ու պրիմիտիվ ներկայացնում են հայտնի ֆիլմերը։
Քեռին զարմիկին մատանի է նվիրում։ Նա դեն է նետում մատանին։
Անքնությամբ տառապող տղան կռվում է երևակայական ընկերոջ հետ, այնուհետև մի աղջա հետ որոշում է պայթեցնել սեփական քաղաքը։
Սպանում են տղայի ծնողներին, իսկ ինքը դառնում է չղջիկ։
Երկու տղամարդ հիվանդանոցում ծանոթանում են և պարզվում է, որ նրանցից մեկը երբեք ծովում չի եղել։
Տղամարդը հարբում է և պատահական հայտնվում ուրիշ քաղաքում։ Այնտեղ աստիճանաբար ուշքի է գալիս, բոլորի հետ կռվում ու վերադառնում տուն։
Ակնոցով տղան թափահարում է կախարդական փայտիկով։
7 երեխա 27 տարվա ընթացքում փորձում են սպանել ծաղրածուին։
Նավը շարժվեց ու խորտակվեց։
Տղային առաջարկեցին ընտրություն կատարել 2 հաբի միջև։ Նա սխալվեց։
Մի տղամարդու մահապատժի ենթարկեցին և նա մահացավ։
Շունը 12 տարի կայարանում սպասում էր տիրոջը, ով այդպես էլ չեկավ։
Նմանատիպ Նյութեր