X
Մենք սոց. ցանցերում

ՄԻԵԴ-ի որոշումը ընդհանուր գործի առումով դեռ ոչինչ չի նշանակում. Այվազյան

Ինչպես արդեն հայտնի է, ՄԻԵԴ-ը մերժել է ՍԴ 3 նախկին դատավորների և ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանի դիմումը Հայաստանի դեմ, որով դիմումատուները ի թիվս այլնի պահանջել էին որպես միջանկյալ միջոց կասեցնել Սահմանադրության փոփոխությունների իրագործումը։

Թեմայի շուրջ Թիվ1-ը մեկնաբանություն է սահմանադրագետ Վարդան Այվազյանից, ով նշեց, որ ՄԻԵԴ-ի որոշման մասին տեղեկացել է զանգվածային լրատվության միջոցներից.

«Փաստացի դիմումը նախկին դատավորների կողմից ընդունվել է վարույթ, իսկ հայցի ապահովման միջանկյալ միջոցը ըստ երևույթին մերժվել է, որով եթե չեմ սխալվում դիմել էին, որպեսզի կասեցվեր սահմանադրական փոփոխությունների գործընթացը և, էստ ության, դատարանը պետք է քննի արդեն դատավորների գործը և պրոցեսները ընթանում են կարելի է ասել բնականոն հունով, իսկ ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վերջնական որոշմանը, ապա պետք է սպասենք դրան»:

Մեր այն հարցին, թե ՄԻԵԴ-ի այս որոշումը ընդհանուր գործի տեսանկյունից առանցքային նշանակություն ունի թե ոչ, Վարդան Այվազյանը պատասխանեց.

«Երեկվա որոշումը ընդհանուր գործի առումով դեռ ոչինչ չի նշանակում, թեպետ միջանկյալ հայցի կիրառման միջոցը մերժվել է, և գտնում են, որ որևէ խնդիր չկա սահմանադրական փոփոխությունների արդյունքում դատավորներին կյանքին, առողջությանը և արժանապատվությանը վերաբերող, սակայն վերջնական որոշումը դատավորը կկայացնի գործը մանրամասն քննելուց հետո: Բոլոր դեպքերում սա սպասելի որոշում էր և այդ միջանկյալ միջոցը, եթե անգամ կիրառվեր, իմ կարծիքով դա որոշակի առումով կլիներ մեր երկրի իշխանությանը միջամտություն, ես կարծում եմ Եվրոպական  դատարանը դա էլ է հաշվի առնել և նկատի ունեցել, կարելի է գնահատել, որ դատավարության գործընթացը օբյեկտիվ կերպով ընթանում է»:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս