X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Հաստատվել է Ակտաու-Երևան DV 5077 չարտերային չվերթը.այն կկայանա վաղը՝ հուլիսի 12-ին

Պաշտոնապես հաստատվել է Ակտաու-Երևան «SCAT» ավիաընկերության DV 5077 չարտերային չվերթը: Այն կայանալու է հուլիսի 12-ին ժամը 00:05-ին։ Չվերթն իրականացվելու է կոմերցիոն հիմունքներով: Տոմսի արժեքը՝ 180$։ Դրանք կարելի է գնել ավիաընկերության www.scat.kz կայքից կամ դրամարկղից։

Այս մասին տեղեկացնում է Ղազախստանում ՀՀ դեսպանությունը:

Դեսպանությունը նաև հիշեցնում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև ս.թ. հուլիսի 13-ը: Այս ընթացքում արտերկրից Հայաստան ժամանող անձանց համար գործելու է 14-օրյա ինքնամեկուսացման պարտադիր պահանջը, որի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն:

Ղազախստանում ՀՀ դեսպանության կողմից քաղաքացիներին կտրամադրվի ծանուցագիր, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել ՀՀ սահմանը հատելիս։

ՀՀ պարետի ցուցումով ս․թ․ հունիսի 23-ից արտերկրից ժամանած ՀՀ քաղաքացիների և ՀՀ տարածք մուտք գործելու իրավունք ստացած օտարերկրյա քաղաքացիների ՀՀ սահմանային անցակետերից դեպի ինքնամեկուսացման վայրեր տեղափոխումն այլևս չի կազմակերպվելու։

«Հայաստան մեկնել պատրաստվող անձանց խնդրում ենք նախապես պարտադիր հայտնել Ղազախստանում ՀՀ դեսպանություն մեկնելու իրենց ցանկության մասին:
Անհրաժեշտ տվյալները (ԱԱՀ, անձնագրի, ծննդյան, կոնտակտային տվյալներ) կարելի է ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային փոստի հասցեին ([email protected]) կամ ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնի հեռախոսահամարին (+77782291881) WhatsApp հավելվածի օգնությամբ»,-ասված է դեսպանության ֆեյսբուքի էջի գրառման մեջ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս