2020-07-11
Վերջին մեկ օրում առողջացել է կորոնավիրուսով վարակված 710 մարդ, գրանցվել է 489 նոր դեպք, 13 մահ
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 489-ով՝ հասնելով 31 հազար 392-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 13 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 710-ով և հասել 19 հազար 419-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ իրականացվել է 1888 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 133 հազար 104-ի:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 559-ի, ևս 180 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 11 հազար 234 մարդ:
Նմանատիպ Նյութեր