X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Նոր դիահերձարանը կգործի օգոստոսի 1-ից. այնտեղ կհերձվեն կորոնավիրուսից մահացած անձինք

Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը ախտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։

Խնդրին Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում, բայց չեմ կարող չարձանագրել, որ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով։ Սակայն, միևնույն է, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։

Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։

Ստորև հրապարակում եմ քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից»,-ասված է նախարարի գրառման մեջ։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս