2020-07-12
Վստրեչի Ապերը ձերբակալվել և տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ
Հետախուզման մեջ գտնվող, «Վստրեչի ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը հայտնաբերվել է և տեղափոխվել «Արմավիր» ՔԿՀ:
Այս մասին ՀԺ-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը՝ նշելով.
«ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով Քննչական կոմիտեի և Ոստիկանության կողմից կատարված համատեղ միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Արամ Վարդանյանը՝ վերջինիս պատկանող բնակարանում իրականացված խուզարկության ընթացքում: Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, և նա տեղափոխվել է «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ»:
Եգանյանը հավելեց, որ ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի լրացուցիչ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Վստրեչի Ապեր» մականունով հայտնի Արամ Վարդանյանը որպես մեղադրյալ էր ներգրավվել սպանության փորձի, կողոպուտ եւ առեւանգում կազմակերպելու համար:
Նմանատիպ Նյութեր