2020-07-13
Երեք զինծառայող ստացել է թեթև բեկորային վնասվածք. ՊՆ խոսնակ
Հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կիրառած զենքերից երեք զինծառայող է վիրավորվել, Aysor.am-ին ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։
«Թեթև բեկորային վնասվածքներ են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում», – լրատվականի հետ զրույցում ասել է ՊՆ խոսնակը։
Ավելի վաղ Ստեփանյանը հայտնել էր երկու ոստիկանի վիրավորվելու մասին։
Նմանատիպ Նյութեր