X
Մենք սոց. ցանցերում

Տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են. Զուրաբաշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբաշվիլին հայտարարությամբ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը. «Այսօր, երբ կռվում ենք անտեսանելի թշնամու դեմ, միջազգային համերաշխությունը և համաշխարհային կայունության պահպանումը խիստ կարևոր են։ Մեր տարածաշրջանում խաղաղությունն ու անվտանգությունը կարևոր են ինչպես Վրաստանի, այնպես էլ երկու բարեկամ և գործընկեր երկրների՝ Հայաստանի և Ադրբեջանի հետագա զարգացման և բարօրության համար»։

Նախագահը լիահույս է, որ ժամանակին կձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ և խաղաղ բանակցությունների միջոցով կողմերը կխուսափեն հետագա էսկալացիայից։

Քրիստինե Հովսեփյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս