X
Մենք սոց. ցանցերում

Փնտրվում է ՀԱՊԿ-ը, ի՞նչ է սահմանում կազմակերպության կանոնադրությունը

 

Հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության պայմաններում անթույլատրելի է համարվում ՀԱՊԿ-ի լռությունը: Իհարկե բոլորը վաղուց գիտակցել են կառույցի ոչ արդյունավետ  և ֆորմալ բնույթ կրելը, սակայն այստեղ հարց է առաջանում՝ եթե ՀՀ պետական սահմանից հակառակորդի կողմից արդեն տևական օրեր կիրառվող ռազմական ագրեսիայի պայմաններում ՀԱՊԿ-ը որևէ պարտավորություն չի տեսնում Հայաստանի հանդեպ և եզրափակվում է միայն քարտուղարության ֆորմալ հայտարարությամբ, որով կողմերին կոչ է անում դադարեցնել կրակը, ապա ինչո՞ւ պետք է Հայաստանը իր պարտավորությունները կատարի ՀԱՊԿ-ի նկատմամբ:

Հատկանշական է, որ ՀԱՊԿ-ի տարածած հայտարարության տեքստից բացաձակապես չի զգացվում, որ խոսքը վերաբերում է կազմակերպության անդամ պետություններից մեկի սահմանների հանդեպ կիրառվող ագրեսիային:

Կարծում ենք՝ մարտերի դադարից հետո շատ հետևություններ կարվեն, սակայն այս պահին ուզում ենք ներկայացնել, թե ինչ է սահմանում ՀԱՊԿ կանոնադրությունը անդամ պետություններից մեկի սահմաններին ագրեսիայի կիրառման դեպքում:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագիրը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ղեկավարների կողմից:

Հավաքական անվտանգության մասին Պայմանագրում առանձնահատուկ կարևորություն ունի վերջինիս 4-րդ հոդվածը, համաձայն որի «եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ:

Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը, նաև կցուցաբերեն օժանդակություն իրենց տրամադրության տակ գտնվող միջոցներով` հավաքական պաշտպանության իրավունքի իրագործման կարգին համապատասխան` համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի»:

Պայմանագրով նաև նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:

Նելլի Խաչատրյան

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս