X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ համավարակի պայմաններում. Ալեքսիս Օհանյան

 

«Reddit» կայքի և «Initialized Capital» վենչուրային ընկերության համահիմնադիր գործարար Ալեքսիս Օհանյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի սանձազերծած գործողություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Օհանյանը «Ինստագրամի» «Սթորի» բաժնում կիսվել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գրառմամբ, որում ասվում է. «Ադրբեջանը տարածաշրջանային պատերազմ է սկսում գլոբալ համավարակի պայմաններում»:

Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ էին կատարել: Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել էին իրենց դիրք: Ժամը 13:45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել էին հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել էին հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուրում:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս