X
Մենք սոց. ցանցերում

Աշխարհ

Իրանը մեծ սխալ է գործել․ Դոնալդ Թրամփ (տեսանյութ)

Ինչպես արդեն հաղորդել էինք, Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» նախօրեին խոցել էր Պարսից ծոցի շրջանում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումներից մեկի ԱԹՍ-ը։ Ժամեր անց Իրանի ԱԳՆ մամլո քարտուղար Սայեդ Աբբաս Մուսավին հանդես էր եկել ուղերձով՝ զգուշացնելով, որ Իրանի օդային տարածքի ցանկացած խախտում օտարերկրյա թռչող օբյեկտների կողմից արժանանալու է կոշտ պատասխանի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Իրանը այդ քայլով շատ մեծ սխալ է թույլ տվել, քանի որ ԱԹՍ-ը գտնվել է միջազգային ջրերի տարածքում։ Իսկ այն հարցին, թե ինչպիսին է լինելու ԱՄՆ-ի պատասխանը, նա ասել է․«Կիմանաք»։
Տեսանյութը՝ TRT World Now-ի։

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս