2019-06-22
Բջջային կապի ինքնարժեքը կիջնի Ալեն Սիմոնյան
«Վերջնակետն այն էր, որ երեք կազմակերպությունները համաձայնության են եկել հեռախոսային խոսակցության ինքնարժեքի կարգավորման և նախնական իջեցման հարցի շուրջ, ինչը շատ կարևոր է»,-ասաց Ալեն Սիմոնյանը։ Նրա մեկնաբանությամբ՝ հետևանքը լինելու է երեք օպերատորների միջև մրցակցության բարձրացումը։ Ինչպես նաև որպես հետևանք՝ բաժանորդների համար ավելի լավ պայմանների առաջարկը։ «Եվ ինչու ոչ, գների իջեցումը հեռախոսակապի և կապի ոլորտում ծառայությունների համար»,-ավելացնում է Ալեն Սիմոնյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի նոյեմբերի որոշմամբ՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության շարժական կապի ցանցերի, շարժական և ամրակցված կապի ցանցերի միջև կիրառվող փոխկապակցման ծառայությունների վճարները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը ժամանակահատվածի համար սահմանված էին 8,4 դրամ, իսկ 2019 դրանից հետո՝ 7,4 դրամ՝ առանց ԱԱՀ-ի։
Ավելին՝ hraparak.am
Նմանատիպ Նյութեր