X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

«Այս օրինագծի առնչությամբ ընթացակարգային մի շարք խնդիրներ ունենք» Մարիա Կարապետյան «Իմ Քայլը» խմբակցություն

«Իմ քայլը» «դեմ» քվեարկեց Կառավարության՝ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունելու հարցը: Խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը նշեց. «Այս օրինագծի առնչությամբ ընթացակարգային մի շարք խնդիրներ ունենք: Նախ, երկրորդ ընթերցմանն ընդառաջ՝ երկու խմբակցությունները բավականին ուշ են առաջարկներ ներկայացրել, եւ հանձնաժողովի նիստի ժամանակ կառավարության ներկայացուցիչը տեղում է ծանոթացել առաջարկներին: Քննարկման շտապողականության հետեւանքով օրինագծում տեղ են գտել փոփոխություններ, որոնք, ինչպես մենք նախորդ օրը բացահայտեցինք, պատշաճ կերպով չէին քննարկվել կամ առհասարակ չէին քննարկվել հանձնաժողովում, ինչը թյուրըմբռնման հետեւանք է: Կառավարության ներկայացուցիչն ասում է, որ հետ է քաշել առաջարկները, բայց ես ստուգեցի ԱԺ կայքում՝ դրանք տեղում էին: Այսպիսով, ունենք անփույթ աշխատանք եւ թյուրըմբռնում՝ կառավարության ներկայացուցչի կողմից: Ես բացահայտեցի նաեւ, որ իրավական փորձաքննության առաջարկները չեն ընդունվել ի գիտություն, մենք չենք աշխատել դրանց վրա: Առաջարկում եմ «դեմ» քվեարկել, որպեսզի ավելի լավ նախագիծ պատրաստենք»:
Օրինագիծը երկրորդ ընթերցմամբ դրվեց քվեարկության: «Դեմ» քվեարկեց 65, իսկ «կողմ»՝ 24 պատգամավոր, օրինագիծը չընդունվեց:

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս