X
Մենք սոց. ցանցերում

Քննիչ հանձնաժողովը կունենա 12 անդամ. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԱԺ-ն այսօր ընդունեց պատգամավորների առնվազն մեկ քառորդի ներկայացրած «Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու, այդ վիրուսի դեմ պայքարի համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավետությունն ու իրավաչափությունն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին» նախագիծը:

Նախաձեռնության հեղինակները ԱԺ ընդդիմադիր խմբակցություններն են՝ ԲՀԿ և ԼՀԿ։ Հանձնաժողովի անդամների թիվն ըստ Դոնթի բանաձևի՝ սահմանվել է 12՝ 7 անդամ «Իմ քայլը» խմբակցությունից, 3 անդամ «Բարգավաճ Հայաստան» և 2 անդամ «Լուսավոր Հայաստան» խմբակցություններից:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս