X
Մենք սոց. ցանցերում

Իրանում արգելվել է Covid-19-ի դեմ պատվաստանյութերի ներմուծումը Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից

Ինչպես հայտնում է france24-ը, Իրանի նախագահ Հասան Ռուհանին հայտարարել է, որ Իրանը օտարերկրյա ընկերություններին թույլ չի տա  Covid-19-ի պատվաստանյութեր փորձարկել Իրանի ժողովրդի վրա: Ավելի վաղ երկրում արգելվել էր Միացյալ Թագավորությունում և ԱՄՆ-ում արտադրվող պատվաստանյութերի կիրառումն Իրանում՝ դրանք որակելով «բոլորովին անվստահելի»:

«Արտասահմանյան ընկերությունները ցանկանում էին մեզ պատվաստանյութեր տալ, որպեսզի դրանք փորձարկվեն Իրանի ժողովրդի վրա: Բայց առողջապահության նախարարությունը կանխեց դա»,- ասել է Ռուհանին հեռուստատեսային ելույթում՝ չնշելով ընկերությունների անուններն ու չներկայացնելով այլ մանրամասներ:

Իրանի գերագույն առաջնորդի հայտարարությանն արձագանքել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ իրավիճակների տնօրեն Մայքլ Ռայանը՝ կոչ անելով «չքաղաքականացնել վիրուսը»:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս