2021-04-06
ԲՏԱ նախարարն այցելել է ռազմարդյունաբերության կոմիտե
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանն ապրիլի 5-ին այցելել է ՀՀ ԲՏԱՆ ռազմարդյունաբերության կոմիտե, հանդիպել աշխատակազմի հետ: Նախարարին են ներկայացվել կոմիտեի կառուցվածքը, ընթացիկ աշխատանքները: Հայկ Չոբանյանը նշել է, որ Ռազմարդյունաբերության կոմիտեն բացառիկ նշանակություն ունի:
«Մեր բնագավառում և, մասնավորապես ռազմարդյունաբերության կոմիտեում, առարկայական փոփոխություններ պետք է իրականացնենք: Մեր աշխատանքը կառուցվելու է գործնական հիմքի և չափելի արդյունքի վրա»,- նշել է նախարարը:
Նմանատիպ Նյութեր