2021-04-06
Լևոն Շիրինյանի ղեկավարած ուժը կմասնակցի խորհրդարանական արտահերթ ընտրություններին
Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։
«Հիշեցում.
Ընտրություններին մասնակցելու եմ անցյալի բեռով չծանրաբեռնված երիտասարդ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունով /ՔԺԿ/՝ որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության:
Ցուցակը գլխավորելու եմ ես․
1. Շիրինյան Լ. Ղ., քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
2. Սուքիասյան Հ. Հ., քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ
3. Հայրապետյան Թ., բանասիրական գիտությունների դոկտոր:
Մնացածի մասին կհայտնենք ժամանակին»:
Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, առաջիկա արտահերթ ընտրությունները կլինեն հունիսի 20-ին։ Փաշինյանի հրաժարականը նախատեսվում է ապրիլի վերջին։
Նմանատիպ Նյութեր