2021-05-05
ԱՄՆ պետքարտուղարը կոչ է արել ամբողջությամբ և արագ ավարտել գերիների փոխանակումը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ողջունել է Ադրբեջանում պահվող երեք անձանց ազատ արձակումը: Այդ մասին նա գրել է իր թվիթերյան էջում։
«Երկու կողմերին կոչ ենք անում ամբողջությամբ եւ արագ ավարտել բոլոր գերիների, ձերբակալվածների եւ զոհվածների մարմինների փոխանակումը, ինչպես նաեւ հարգել ձերբակալվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք դրսեւորելու պարտավորությունները»,- գրել է պետքարտուղարը։
Նմանատիպ Նյութեր