X
Մենք սոց. ցանցերում

Հայաստան

Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում. Արման Թաթոյան

ՀՀ պետական սահմանների հետ կապված խնդիրների հիմնական պատճառներից է այն, որ Կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն ու առհասարակ մարդու իրավունքները չի դնում քննարկումների ու որոշումների հիմքում: Դրա համար էլ Կառավարությունը ձախողում է իր պոզիտիվ պարտավորությունները, անթույլատրելի սխալներ է գործում իր քաղաքացիների իրավունքները և առաջնահերթ սահմանային բնակչության բնականոն կյանքը երաշխավորելու հարցում:

Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Չի կարելի պետական սահմաններին վերաբերող բոլոր հարցերը քննարկել միայն քաղաքական ու ռազմական տեսանկյունից, այն էլ պայմանավորված պատերազմի հետևանքներով և ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության պայմաններում:

Հիմքում պետք է դնել մարդու և առաջնահերթ սահմանային բնակիչների իրավունքները, սահմանային բնակչության բնականոն կյանքի պայմանները (կյանքի, սեփականության, արժանապատիվ ու անվտանգ ապրելու, երջանկության ձգտելու (pursuit of happiness) և այլ իրավունքներ): Այս դիրքերից առավել ուժեղ ենք նաև միջազգային հարթակներում:

Այսպես շարունակվելու դեպքում թերություններն ու ձախողումները միայն ավելանալու են:

Չպետք է մոռանալ, որ դելիմիտացիայի և դեմարկացիայի միջազգային պարտադիր սկզբունքներից են ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և իրավունքի գերակայությունը»,- ասված է գրառման մեջ:

Թիվ 1

Նմանատիպ Նյութեր

Լրահոս