X
Մենք սոց. ցանցերում

Արժեքներ

Սերգեյ Բելոուսով. Մարդու ուղեղը, ԱԲ-ն ու դրախտի կանոնները

Acronis ընկերության գործադիր տնօրեն եւ հիմնադիր Սերգեյ Բելոուսովը հունիսի սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանի հրավերով այցելել էր Հայաստան։ Acronis Foundation-ը գիտելիքի առաջխաղացման եւ հանրայնացման հիմնադրամ է բացել, որի նախագծերից մեկը կարող է լինել Հայաստանում Տեխնոլոգիական համալսարանի հիմնումը։

Մեդիամաքսի հետ զրույցում Սերգեյ Բելոուսովը խոսել է Հայաստանում կրթության զարգացման, արհեստական բանականության ապագայի եւ ժամանակակից աշխարհում տվյալների ամբողջականության ու անվտանգության մասին։

Հայաստանում կրթության զարգացման ներուժը

Հայաստանում առաջին անգամ չեմ, եւ այս երկիրն ինձ հետաքրքիր է կրթության տեսանկյունից։ Ես միջազգային մարդ եմ. Սինգապուրի քաղաքացի եմ, ծնվել եմ Ռուսաստանում, ապրում եմ Շվեյցարիայում։ Այդ պատճառով՝ ցանկացած նախագիծ, որով զբաղվում եմ, միջազգային է։

Այժմ մենք աշխատում ենք Տեխնոլոգիական համալսարանի ստեղծման ուղղությամբ։ Համալսարանները շատ երկար ժամանակում եւ դանդաղ են ստեղծվում։ Մենք այսպիսի ուղի ենք ընտրել՝ նախ հիմնում ենք համալսարան Շվեյցարիայում, ապա ստեղծում համագործակցություններ եւ ներկայացուցչություններ, հնարավոր է՝ նաեւ Հայաստանում։ Այժմ առաջին փուլում ենք. Շվեյցարիայում ուսանողների հավաքագրմամբ ենք զբաղվում։

Մարդիկ կարծում են, որ երկրների միջեւ պետք է սահմաններ լինեն, եւ պետությունները, ժամանակ առ ժամանակ, պիտի պատերազմեն։ Հարկավոր է առավելագույն ջանքեր գործադրել, որ այդ ամենը պակասի։ Մարդկանց իրական թշնամիներն այլ մարդիկ չեն, այլ հիվանդությունները։ Դրանց դեմ է պետք պայքարել։

Այդ իմաստով Հայաստանը հետաքրքիր վայր է։ Ըստ էության, Հայաստանն այլընտրանք չունի եւ պետք է զարգացնի իր մարդկանց։ Նույնիսկ, զբոսաշրջության ոլորտի հնարավորությունները, միեւնույնն է, սահմանափակ են։ Հայաստանում շատ մեծ ուշադրություն է հատկացվում երեխաներին ու կրթությանը, եւ դա է ինձ, հատկապես, հետաքրքրում։

Արհեստական բանականությունն ու ապագայի միտումներ

Կա մի բարդ ոլորտ, որն իր մեջ ներառում է տարբեր տեխնոլոգիաներ, որոնք աշխատում են գիտելիքների, մասնավորապես՝ տեղեկատվության, որոշումների կայացման հետ: Այս ոլորտում կան տարբեր մեթոդներ: Machine learning-ը (մեքենայական ուսուցումը) դրանցից մեկն է. այն մեթոդների էկոհամակարգի մաս է: Այս պահին այն շատ տարածված է:

Ավելին՝ mediamax.am

editors

Նմանատիպ Նյութեր

Լրահոս